Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցող խուզարկություններն իրականացվում էին չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար դեռեւս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
-Ֆիքսենք, որ քրեական վարույթի նախաձեռնումից միայն 4 ամիս անց են որոշել համապատասխան խուզարկություններ կատարել,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով «չարամտորեն հարկերից խուսափելու ու փողերի լվացման դեպքով» նախաձեռնված քրեական գործին ՝ Ալեքսանյանն ասաց, որ դա վերաբերում է 2015-25թթ. Իզմիրլյան ԲԿ-ի ձեռքբերած բժշկական պարագաներին. «Բժշկական կենտրոնն իր կարիքների համար ձեռք է բերել բժշկական պարագաներ իբրեւ թե Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների հետ կապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, մինչդեռ իբրեւ թե ուներ հնարավորություն ավելի ցածր գնով ձեռք բերել այդ պարագաները անմիջապես ներմուծող ու արտադրող ընկերություններից: Դրանով, ըստ վարույթ իրականացնող մարմնի, թույլ են տվել հոգեւորականներին փոխկապակցված ընկերություններին ստանալ մեծ շահույթներ եւ խուսափել են խոշոր չափի հարկերից: Բարձրաստիճան հոգեւորականների վերաբերյալ որոշակիացված տվյալներ հայտնի չեն»:
Թե որտեղի՞ց վարույթ իրականացնող մարմնին այդպիսի տեղեկություններ ու տվյալներ, պաշտպանը բացատրեց՝ գաղտնիք չէ, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի հսկողության տակ, պատկանում է Մայր Աթոռին, գործարքների կապն այդպես են շաղկապել:
Կարդացեք նաև
Էրիկ Ալեքսանյանը նաեւ ասաց՝ դատարանը թույլատրել է վերցնել խուզարկության արդյունքում հաշվապահական, վճարահաշվարկային փատաթղթեր, որեւէ այլ նշում չկա, որ դրանից դուրս որեւէ այլ փաստաթուղթ կարող են վերցնել: Բայց, ըստ Ալեքսանյանի, որոշ փաստաթղթերից բացի, Արմեն Չարչյանի աշխատասենյակից իրավապահներն առգրավել են գումարներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Իշխանություն անամոթությունն այն աստիճանի է հասել, որ իրենք երկրի բյուջեից իրենց գլխին են թափում միլիոնավոր դրամների պարգևավճարներ, նիկոլն ալիևի հետ կիսում է 1 միլիոն դոլարը, փողերի մեջ լողում են, բայց գնում են բժիշկների մոտ փողերի լվացում են փնտրում և փորձում Հայ Առաքելական
Եկեղեցուն մեջ քաշեն ու մրոտեն։ Սրան ինչ անվանենք – անամոթություն?, թե? հիվանդություն։
Մարդիկ չեն կողմնորոշվում սրանց վրա ծիծաղեն?, թե? ողբան։