«Եղել է կոնկրետ ռեակցիա, անձը վարույթով ներգրավված է՝ որպես մեղադրյալ, կա նաև կիրառված խափանման միջոց»,- անդրադառնալով ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մասին փաստին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա հավելեց․ «Ի՞նչ պիտի աներ պետությունը․ այս դեպքում հաղորդում պետք է ուղարկվեր իրավապահ համակարգ, ուղարկվել է, պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ, նախաձեռնվել է։ Մեր աշխատակիցը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ։ Իմ լիազորությունների շրջանակում կասեցրել եմ ծառայողի լիազորությունները։ Կիրառվել է խափանման միջոց»։
Արփինե Սարգսյանն ասաց՝ առերևույթ խոշտանգման ու վատ վերաբերմունքի այլ դրսևորումները չեն տեղավորվում նախարարության ռեֆորմային օրակարգում։ Վստահեցրեց՝ եթե լինում են նման դեպքեր, իրենք հետևողականորեն արձագանքում են՝ անկախ նրանից՝ կա՞ արտահոսք, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































