Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կենսաչաձական համակարգը ՀՀ-ում ներդրվելու է 2026-ի աշնանը, հին նմուշի անձնագրերը կլինեն շրջանառության մեջ․ Արփինե Սարգսյան

Փետրվար 13,2026 14:28

«Նոր կենսաչափական համակարգը ՀՀ-ում ներդրվելու է 2026-ի աշնանը»,-ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նաև հայտնեց՝ այդ շրջանակում բիոմետրիկ նոր համակարգը կգործարկվի, և քաղաքացիները կստանան ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր․ «Այս պահի դրությամբ աշխատում ենք կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնական աշխատանքների վրա, առաջիկայում կներկայացնենք կենսաչափական անձնագրի նկարագիրը մեր հանրությանը և կունենանք խմբաքանակային տպագրություններ կենսաչափական անձնագրի դեպքում՝ ևս։ Հին նմուշի անձնագրերը ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից, որովհետև մենք չենք հավակնում սահմանելու ժամկետ, որ, օրինակ՝ 2027-ի հունվարի 1-ից հետո դադարելու են գործել հին նմուշի անձնագրերը կամ նույնականացման քարտերը։ Դրանք շարունակելու են լինել շրջանառության մեջ այն ժամկետով, ինչ ժամկետով վավեր են տվյալ պահի դրությամբ։ Մեր քաղաքացիների կամարտահայտությանն ենք թողնելու կենսաչափական նոր համակարգին դիմելու և նոր անձնագիր կամ նոր նույնականացման քարտեր ստանալը»։

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728