Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երբեք չենք եղել մի կուսակցություն, որտեղ մեկ անձը որոշում է, թե ով նախընտրական ցուցակի որ տեղում պետք է լինի»․ Ռուբեն Ռուբինյան

Փետրվար 13,2026 15:54

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտեւի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։

ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են որոշել, որ պետք է ռեյտինգավորմամբ ձեւավորվի ՔՊ ցուցակը, ասաց․ «Ինչո՞ւ ենք  մենք այս ավանդույթը ներդրել, որովհետեւ մեր կուսակցության գաղափարախոսության հիմքում ժողովրդավարությունն է, այդ թվում՝ ներկուսակցական ժողովրդավարությունը։ Սա կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը։ Մենք երբեք չենք եղել մի կուսակցություն, որտեղ մեկ խումբ կամ մեկը որոշում է, թե ով նախընտրական ցուցակի որ տեղում պետք է լինի։ Իսկ թե ինչպես են մյուս կուսակցությունները ձեւավորում իրենց ցուցակները, կարծում եմ, բոլորը գիտեն բառիս վատ իմաստով»։

Հարցին, որ իրենց ցուցակում անկակնկալներ չկան, առանցքային դեմքերը միշտ ընդգրկված են առաջին համարներում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Բայց դա նորմալ է, պա՞րզ չէ, որ ցուցակի առաջատար համարներում պետք է հայտնվեն առանցքային դեմքեր։ Դա նորմալ է, բայց այլ հարց, որ ոչ մեկ չգիտի՝ որ դեմքը որ տեղում կլինի։ Միշտ կա հնարավորություն, որ ինչ-որ մեկը, եթե նոր է դարձել կուսակցական կամ ակտիվ չի եղել, ինքն իր գործողություններով, իր գործունեությամբ գնա առաջ։ Այսինքն՝ մեզ մոտ այս առումով շատ մրցակցային  իրավիճակ է, եւ կարեւորն այն է, որ բոլորը հնարավորություն ունեն առաջ գնալու։ Եվ դա կարեւոր բան է, որ կուսակցությունը թարմանա եւ չդառնա պոլիտբյուրո»։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ վարչապետ, որովհետեւ, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, Սամվել Կարապետյանը հանդիսանում է ՌԴ եւ Կիպրոսի քաղաքացի։ Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե ընտրություններից հետո նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ։ Մարդիկ, ովքեր չունեն միայն ՀՀ քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարիներին չեն բնակվել միայն ՀՀ-ում, չեն կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես ամեն անգամ ամոթ եմ ապրում երբ հայ մարդը ապուշ, հիմար բան է ասում:
    Տրամաբանելու է՞լ ունակ չեն գոնե միքիչ!
    Հագ ու կապը տես ու խոսքը լսիր` ամոթ մեր ազգին:
    Ինչպես է կարելի օգտագործել ‘երբեք’-ը մի բանի մասին որը ընդամենը 11 տարեկան է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728