Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Փետրվար 13,2026 17:08

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա նախկին տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել՝ «Մարտի 1»-ի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ, թեև անուններ չեն նշել, սակայն հայտնել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։

Նշված ժամանակահատվածում այդ պաշտոնները զբաղեցնում էին Ռոբերտ Մելքոնյանը և Վալերի Օսիպյանը։ Վալերի Օսիպյանը, հիշեցնենք, 2018թ․ իշխանափոխությունից հետո նշանակվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, ապա Փաշինյանի՝ 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ նշանակվեց վարչապետի խորհրդական, օրեր անց ազատվեց պաշտոնից։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728