Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով վկան նրան ճանաչում է, որպես «մի հատ լավ երգ գրած մարդու»

Փետրվար 13,2026 19:25

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր չկայացավ։ Գործով մեղադրյալ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանն առողջական լուրջ խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել։ Պաշտպանն այդ առիթով բժշկական տեղեկանք էր ներկայացրել միջնորդելով՝ նիստը հետաձգել։

Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է վկաների հարցաքննության փուլում։

Այսօր հարցաքննության դատակոչված վկաներից մեկը դատարանի դահլիճում բարձրաձայն իր բողոքն էր արտահայտում այն մասին, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են իրեն կանչել դատարան, այն էլ՝ վկայի կարգավիճակում։ Նա հայտարարեց, որ գործով մեղադրյալներին չի ճանաչում։ Ասաց՝ միայն Արմեն Աշոտյանին ճանաչում է, այն էլ, որպես կրթության նախկին նախարար եւ, որպես «մի հատ լավ երգ գրած մարդու»։

Ենթադրաբար, նա նկատի ուներ Արմեն Աշոտյանի հեղինակած երգը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո կատարեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728