Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրորդ, տվյալ դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Փետրվար 13,2026 20:11 Share

ՔՊ գրասենյակում հրավիրած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությանը, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ՝ երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Հետևաբար, այն, ինչ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ հետևաբար, գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ մասնագետները հիմանավորումներ էին ներկայացրել, թե ինչպես կարող է Սամվել Կարապետյանը դառնալ ՀՀ վարչապետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Երկրորդ, տվյալ դեպքում նաև երրորդ կարգի թուրքասիրություն ունեցող անձը նույնպես չի կարող լինել ոչ վարչապետի թեկնածու, ոչ էլ վերընտրվել վարչապետ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728