Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմիցս մեր հայ գործընկերներին ասել ենք, որ Արևմուտքի համար Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է․ ՌԴ փոխարտգործնախարար

Փետրվար 15,2026 11:41 Share

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է․

«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս մեր հայ գործընկերներին ասել ենք, որ Արևմուտքի համար՝ և դա այնտեղ արդեն չեն էլ թաքցնում, Հայաստանը հանդիսանում է աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ դիմակայության գործում», – ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ Երևանում տեղյակ են Մոսկվայի սկզբունքային գնահատականներին՝ Եվրամիությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորիչ դաշտ տեղափոխվելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը կհանգեցնի համապատասխան հետևանքների։ «Հույս ունենք, որ հանրապետությունում կառաջնորդվեն պրագմատիզմով. հայկական տնտեսության աճի բարձր տեմպերը, ինֆլյացիայի ցածր մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի համար լայն իրացման շուկան՝ այս ամենի հիմքը Ռուսաստանին և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն է», — նշել է փոխնախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728