Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին

Փետրվար 16,2026 12:21 Share

ՀայաՔվե. Ընդառաջ գնալով մեր բազմահազար հետևորդների և աջակիցների հորդորներին` «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:

Փետրվարի 15-ին կայացել է մեր միավորման կազմում գործող
«Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում է կայացվել` մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին:

Փետրվարի 18-ին «ՀայաՔվեի» մեծ թիմը մամուլի ասուլիսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկը, կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը:

Միացե՛ք մեր թիմին, միասի՛ն կերտենք վաղվա մեր հաղթանակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728