Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակված ավազը հեւեւից պետք է հավաքել. Ավինյանի ցուցումը՝ «Երեւանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությանը

Փետրվար 16,2026 12:42 Share

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են կատարվում մանկապարտեզների ուղղությամբ: Դրանցից մեկն, օրինակ, Նոր Խարբերդի մանկապարտեզն է, որի հարցը առկախ է մնացել Տիգրան Ավինյանի ձեւակերպմամբ՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով:

Մանրամասն՝ տեսանյութում.

Տիգրան Ավինյանը ձնամաքրման աշխատանքների արդյունքում կուտակված ավազի մաքրման աշխատանքներին էլ անդրադարձավ:

«Երեւանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը տեղեկացրեց, որ այս պահին ինտենսիվորեն շարունակվում են աշխատանքները, որոնց իրականացումը բարդանում է տեղումների պատճառով:

«Հավաքվում է ավազը կույտերով, եւ չի հաշվարկվում, որ կարող են տեղումներ լինել: Այսինքն միանգամից պետք է հավաքվի հետեւից»,-ասաց քաղաքապետը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728