Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Նախկինում ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները, գնած մեքենաները չեն մտնում սակագնի մեջ․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքեց Գեւորգ Պապոյանի պնդումները

Փետրվար 16,2026 15:33

2025 թվականին Հայաստանի էներգետիկ համակարգում արվել է 37 միլիարդի չափով ներդրում․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հանձնաժողովը մերժեց ՀԷՑ նախկին կառավարիչների հայտը՝ 47 միլիարդ դրամի ներդրում անելու մասին։

Մեսրոպ Մեսրոպյանը մանրամասնեց՝ ՀԷՑ-ի տարեկան ներդրումային ծրագրերը հաստատված են՝ 2024-2034 թվականները ընկած ժամանակահատվածի համար։ Դրանից զատ, ընկերությունները կարող են այլ ներդրումային առաջարկներ էլ անել, եւ այդ տրամաբանությունից ելնելով ՀԷՑ նախկին կառավարիչները առաջարկել էին հավելյալ վճարումներ անել, բայց իրենք մերժել են, քանի որ նախապայման է եղել։ Բանախոսի մատուցմամբ՝ որակի ցուցանիշները ուղիղ կապված են անջատումների հետ՝ պլանային, թե վթարային։ Նախորդ տարիներին պլանային անջատումները չեն կատարվել, ներդրումները չեն արվել, այժմ պայման է առաջադրվել, որ ավել ներդրումը այս համակարգը արդիականացնելու համար են արվելու, բայց անջատումները չեն ազդելու որակի ցուցանիշի վրա, իրենք էլ մերժել են։

Այժմ ՀԷՑ-ի վատ կառավարման, հաճախակի անջատումների մասին տեղեկություններ ՀԾԿՀ նախագահը չի նկատել։ Ավելին, իրարամերժ տվյալներ բերեց, ըստ որոնց, իրեն քաղաքացիներ են մոտեցել փողոցում եւ շնորհակալություն հայտնել, քանի որ այն պետականացնելուց հետո 3-5 հազար դրամով նվազել է սակագինը։

Նա նաեւ հաստատեց՝ ՀԷՑ-ի՝ նախկինում վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ։ Այդ մասին հայտարարությոթւն նախարար Գեւորգ Պապոյանն էր արել։ Մեսրոպ Մովսիսյանը կարծիք է հայտնում՝ Գեւորգ Պապոյանը ըստ երեւույթին քաղաքական գնահատական է տվել, քանի որ ՀԷՑ-ը կրիտիկական ենթակառուցվածք է, ու անթույլատրելի է, որ այդ կառույցներում ամենաթողություն տեղի ունենա։ Եթե ՀԷՑ նախկին կառավարիչները վարկը չկարողանային մարել՝ կոլապս կլիներ։

«Պապոյանի պնդումները սխալ են, որ վարկերը, մեքենաները մտնում են սակագնի մեջ, դուք փաստորեն հերքեցիք»,- հստակեցրեց լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ինքնավար էներգաարտադրողների քանակը 2025-ին եղել է 50 հազար 59 բաժանորդ՝ 18 հազարով գերազանցելով 2024-ի ցուցանիշը։ Արտադրվել է 640, 1 մեգավատ էներգիա։ 2025-ին ՀԷՑ-ը 145 536 բաժանորդի 285 միլիարդ դրամ տույժ է վճարել։

Ըստ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նաեւ առաջին անգամ ներդրում է արվել ջրային ոլորտում, որից 17 միլիարդը՝ «Վիոլիա ջուր» ընկերությունն է արել, 11 միլիարդ դրամ վարձավճարներն են եղել, որը եղել է ՀՀ պետության ներդրումը․ սա կլինի շարունակական գործընթաց։ Այս ընկերությունը երկու անգամ էլ տասական միլիոնով տուգանվել է՝ ջրամատակարարման համակարգի գրաֆիկը խախտելու համար, լիցենզիայի պայմանները խախտելու համար 10 միլիոնով տուգանվել է նաեւ «Տելեկոմ Արմենինա» ընկերությունը։

2025-ին ջրի, գազի, հոսանքի սակագները չեն թանկացել։

ՀԾԿՀ աշխատանքների ամբողջական ամփոփումը՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728