Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը քաղաքացուց 600.000 դրամ է ստացել վարորդական վկայական տալու համար կաշառքի միջնորդության պատրվակով 

Փետրվար 16,2026 16:29

Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար դիմել է նշված պաշտոնատար անձին, իսկ վերջինս, վստահեցնելով, թե ունի ծանոթ պաշտոնյաներ, ովքեր կարող են կաշառքի դիմաց 20 օրվա ընթացքում անօրինական կերպով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպել, կաշառքի միջնորդության պատրվակով Գյումրի քաղաքի բնակչից 2025 թվականին ստացել է ընդհանուր շուրջ 600.000 ՀՀ դրամ:
Ոստիկանության նախկին աշխատակիցը, սակայն, գումարը ստանալուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և միջոցներ չի ձեռնարկել տրված խոստումը կատարելու ուղղությամբ: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728