Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 460 հազար դրամը

Փետրվար 16,2026 19:40

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին ամփոփվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Գուրգեն Մադոյանը, ներկայացնելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 1903 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2017 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 475 քրեական վարույթ՝ 480 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 237 քրեական վարույթ՝ 258 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 217 քրեական գործ՝ 225 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 460 հազար դրամը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված զբոսայգիների տարածքներում օտարումների և վարձակալությունների, մանկապարտեզների շենքերի օտարումների, օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրությունների ակտիվացմանն ու հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728