Լրահոս
Օրվա լրահոսը

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ Մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Փետրվար 17,2026 13:20

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում։

Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկ ձեռք բերելու համար անհրաժեշտ է՝

  • Մուտք գործել Byblos Mobile հավելված (կամ գրանցվել, եթե դեռ հաճախորդ չեք)
  • Վարկեր բաժնում ընտրել «Նոր վարկ» և ստանալ առաջարկ

Վարկի հաստատման դեպքում գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում անմիջապես։

«Հարմարավետությունը, անվտանգությունը և ժամանակի խնայողությունը ժամանակակից բանկային հաճախորդի համար կարևորագույն գործոններ են։ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր թվային գործիքը հենց այս խնդիրն է լուծում․ հաճախորդները կարող են դիմել ֆինանսավորման համար առցանց, ստանալ առաջարկը առցանց ու ձևակերպել վարկը առցանց, արագ ու ապահով։ Այս առաջարկը հաճախորդին օգնելու, նրան մեր ուշադրության կենտրոնում պահելու մեր հանձնառության հերթական դրսևորումն է»,- նշում է Բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Byblos Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Play Store-ից։

Օնլայն վարկի մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են Բանկի պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728