ArmeniaSputnik. Կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է պաշտոնավարեն, մինչև վերջնական դատական ակտը, տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Դատարանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց պահանջել է ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































