Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու ճանապարհով»․ Դավիթ Ղազինյան

Փետրվար 17,2026 15:57

«Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու ճանապարհով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նրա գնահատմամբ՝ քանի որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ամբողջովին քաղաքական է, ուստի կապված է իրենց առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի բարձր վարկանիշի հետ, եւ որքան բարձրանում է վերջինիս վարկանիշը, այնքան սրվում եւ կոշտ են դառնում իշխանությունների հակաքայլերը։

«Բանակցություններ դեռեւս չկան։ Այստեղ, կարծում եմ, բանակցելու բան էլ չկա։ Պետք է ներկայացվի առաջարկ։ Բնականաբար, հետեւում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին, որ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքն իջնի եւ այլն, եւ այլն․․․․ Նախ ասեմ, որ այդպիսի հայտարարությունները հենց այնպես չի արվում»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Նա չի հասկանում․ «6-7 ամիս է իշխանություններն ասում են՝ հաղորդում են տվել հանցագործությունների մասին, քաղաքական իշխանությունը հայտարարի՝ 3 միլիոն մարդու գրպան են մտել, չարաշահումներ, բայց քրեական գործերից ոչինչ չգիտենք։ Իմ խորին համոզմամբ՝  մի բան հայտարարում են, որ հասկանան՝ ո՞վ ոնց կմարսի։ Իմ համոզմունքն է՝ ցանկանում են ինչ-որ մի բան գտնել, որպեսզի արժեքը հնարավորինս նվազեցնեն։ Բնականաբար, սեփականատերը հրաժարվելու է։ Իրենք անընդհատ ճնշումներ են բանացնելու։ Խոսակցություն կար, չէ՞, որ Սամվել Կարապետյանը հինգ օր չի դիմանա կալանավայրում․ հինգ օր էլ, հինգ ամիս էլ դիմացավ, ոչ մեկի հետ չբանակցեց, որի արդյունքում, իրենց ախորժակները քանի գնում՝ բացվում է»։

Նրա գնահատմամբ, ՀԷՑ-ը մեկ միլիարդին մոտ ակտիվներ ունի։

Ինչ վերաբերվում է կառավարության կողմից ՀԷՑ-ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի բարձր աշխատավարձին, որը վճարում է ՀԷՑ նախկին սեփականատերը, Դավիթ Ղազինյանն ասաց, որ այն նվազեցնել չեն կարող․ սահմանված կարգեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728