Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևն ասում է՝ իրենք հանցագործներ են։ Փաշինյան, դու էլ ասա՝ Ալիև ջան, ախպեր ջան, ըստ մեզ էլ՝ դու ես հանցագործ, հերդ է հանցագործ, դուք էլ մերոնց եք սպանել». ազատամարտիկ

Փետրվար 17,2026 19:33 Share

«Դա մեր խայտառակությունն է։ Ազատություն մեր բոլոր ռազմագերիներին։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն Ռուբեն Վարդանյանին, որն իրոք հերոս մարդ է»,- ասաց ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին ու Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին Բաքվում ցմահ ու 20 տարի ազատազրկման դատապարտելուն։

«Տեսեք։ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, չէ՞։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, երբ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում դատվում է։ Ի՞նչ խաղաղություն, երբ Ռուբեն Վարդանյանի նման «կրիստալնի» մաքուր, աշխարհահռչակ այդ բարեգործ մարդը այսօր Բաքվի դատարաններում դատվում է, ինչ է, թե հայ է։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, երբ Բաքվում ունենք թեկուզ շարքային մարդիկ՝ ռազմագերիներ։ Սրանում մեղքի մեծ չափը այս իշխանություններինն է, ոչ թե Ալիևինը, որովհետև եթե ուզեին, մենք հիմա այնտեղ թեկուզ մեկ գերի չէինք ունենա։

Գնացիք՝ Թրամփի մոտ, չգիտեմ ինչ ստորագրեցիք։ Նիկոլ Փաշինյան, չէի՞ր կարող այնտեղ ասեիր՝ «Թրամփ ձյաձյա ջան, գիտե՞ս, մենք այնտեղ ռազմագերիներ ունենք։ Բերեք այդ հարցը հենց հիմա լուծենք, որ գոնե խաղաղության նման լինի»։

Գնացիր՝ Պրահայում ստորագրեցիր, Արցախը՝ մի ամբողջ պետություն, հանձնեցիր թշնամուն։ Չէի՞ր կարող գոնե փաթեթայինով ստորագրեիր՝ առաջին կետը՝ սա, երկրորդը՝ սա, երրորդը՝ սա… տասներորդ կետով էլ նոր ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Գոնե տենց անեիր։ Ռազմագերիների հարցը չկարողացար լուծել՝ ամբողջ պետություն հանձնեցիր։

Ալիևն ասում է՝ իրենք հանցագործներ են։ Դու էլ ընկերոջդ ասա՝ Ալիև ջան, ախպեր ջան, ըստ մեզ էլ՝ դու ես հանցագործ, ըստ մեզ էլ՝ հերդ է հանցագործ։ Հիմա եթե բարիշում ենք՝ բարիշում ենք։ Չենք բարիշում՝ հա, էդպես իրար ասե՞նք։ Դա կլինի խաղաղությո՞ւն։ Բա Բաքվի, Սումգայիթի, թեկուզ հենց Արցախի ջարդերի պատասխանատունե՞րը ինչի չեն դատվում, 80-90 տարեկան պապիի վիզ կտրո՞ղն ինչի չի դատվում, մեր սպային կացնահարո՞ղն ինչի չի դատվում։

Մենք էլ տենց լիքը բաներ կարող ենք ասել։ Բա ասա, Նիկոլ։ Հազիվ ժողովրդին, խեղճ ու կրակ ընդդիմությանը ես ասում։ Բա մի հատ էլ էնտեղ Ալիևին ասեիր։ Ասեիր՝ գնում ենք խաղաղությա՞ն, Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, որ տենց բան դու երազումդ էլ չէիր կարող տեսնել։ Բայց այս-այս-այս կետերն էլ դու պիտի ապահովես։

Բաքվում 20 տարի, ցմահ տվել են մեր հայկական պետությանը, մեզ բոլորիս։ Չեն դատում է՜, մեզ բռնաբարում են։ Ազատություն իրենց։ Մաղթենք գոնե»։

Անդրադառնալով Փաշինյանի խաղաղության մրցանակ ստանալուն՝ ազատամարտիկն ասաց. «Բայց ումի՞ց է ստացել։ Վաղը, մյուս օրը կարող է Ալիևից էլ մրցանակ ստանա։ Ո՞ւմ է պետք այդ մրցանակը, Արցախը, պետությունը հանձնես ու մրցանակ ստանա՞ս։ Կտան, ինչի՞ չեն տա։ Գորբաչովն էլ Սովետը քանդեց՝ իրեն էլ Նոբելյան մրցանակ տվեցին։ Ինչի՞ դիմաց ես մրցանակ ստանում, Նիկոլ Փաշինյան։ Որ Հայաստանն էլ հանձնես, կարող է Նոբելյան մրցանակ էլ ստանաս։

Իրականում, եթե ադրբեջանցիք ու թուրքերը մի քիչ նամուս ունենան, մի քիչ երախտապարտ լինեն, պիտի Նիկոլի արձանը դնեն Բաքվում, մի հատ էլ՝ Անկարայում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ու Թուրքիայի համար արեց այն, որ նույնիսկ երիտթուրքերը, Թալեաթ-մալեաթը չկարողացան այդ բանն անել»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728