Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու

Փետրվար 17,2026 21:12 Share

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում կայացած Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովում հայտարարել է, որ որոշ շրջանակներում Թուրքիան գնահատվում է որպես «Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ»։

Նա միաժամանակ կոչ է արել աշխարհասփյուռ հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավվել «պայքարի» մեջ՝ ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական և թվային հարթակներում։

Նեթանյահուի խոսքով՝ «պայքարը» պետք է շարունակվի նաև մեդիա դաշտում՝ Ավստրալիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ հրեական համայնքները չպետք է լռեն, այլ պետք է հակազդեն իրենց ուղղված մարտահրավերներին և հանդես գան կազմակերպված դիրքորոշմամբ։

Իսրայելի վարչապետը հավելել է, որ իրենց կարծիքով ռազմական դաշտում արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն նաև տեղեկատվական մակարդակում՝ շեշտելով միասնական և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728