Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրի հեգնանք է՝ ով ում է դատում. Աշոտ Ղուլյան

Փետրվար 18,2026 11:09 Share

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված:

Ե՛վ Ռուբենի, և՛ մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել: Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Եվ այստեղ և ամենուր:

Նրա ընտանիքի հայտարարությունը, ինչպես միշտ, միայն զգացմունք չէ, այն նաև պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. «Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728