Երվանդ Բոզոյան․ «ՀՀ-ն ոչինչ չի ստանալու դրանով, այդ Թրամփի ծրագրով անվտանգության զրո երաշխիքներ կան»։
«Արցախը ոչնչացնելուց հետո չվերացավ այս իշխանության գոյաբանական վտանգը, վախը Ռուսաստանից։ Որ այդ վախը վերջնականապես վերանա, ՌԴ-ն ընդհանրապես պետք է դուրս գա տարածաշրջանից»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման https://www.aravot.am/2026/02/18/1539914/ ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ըստ նրա՝ 3+3 ձևաչափն էլ չի աշխատում․ «Ի՞նչ արեց գործող իշխանությունը, որ ՌԴ դերը հիմնարար կերպով թուլացնի։ Որոշեց Զանգեզուրի միջանցքն ուղղակի նվեր տալ ԱՄՆ-ին, որ այդ նվերի դիմաց ԱՄՆ-ն՝ որպես համաշխարհային գերտերություն, աջակցի իրեն։ Իշխանությունը, մտածելով, որ եթե ԱՄՆ-ն իրեն աջակցի, կողքից Թուրքիան ու Ադրբեջանը լինեն, ինքը հեշտությամբ կվերարտադրվի հունիսին։ Իր համար միակ խնդիրն իր իշխանության վերարտադրությունն է, իրենց օրակարգի մեջ ՀՀ ժողովուրդ՝ գոյություն չունի։ Երկրի ղեկավարը, լինելով պատանդի կարգավիճակում, ակամայից ամեն ինչ անում է սեփական երկրի դեմ»։
Կարդացեք նաև
Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի կողմից նվեր էր ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ն այդ նվերով փորձում է Ադրբեջանի հետ առևտուր անելով՝ որոշակի դիրքային բաներ ստանալ․ «ՀՀ-ն ոչինչ չի ստանալու դրանով, այդ Թրամփի ծրագրով անվտանգության զրո երաշխիքներ կան»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































