Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արսեն Բաբայանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, փետրվարի 3-ին երկարացրել է Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը՝ ևս երկու ամսով։
Որոշման դեմ բողոք արդեն ներկայացվել է, սակայն մակագրում դեռևս տեղի չի ունեցել, առաջին ատյանի դատարանը նյութերը դեռևս չի ուղարկել Վերաքննիչ դատարան։ Արշակ Սրբազանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև


















































