Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. Սուրեն Սարգսյան

Փետրվար 19,2026 10:12

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս

Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։

Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։

Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։

Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։

Մի բան փաստ է. եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ, այլ խոսքերով ասած, լայնամասշտաբ պատերազմը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կարծես թե չեն ստացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728