Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը միայն ինստիտուտների առկայությունը չէ, այն պահանջում է ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն. «Փաստ»

Փետրվար 19,2026 10:45

Տարիներ շարունակ Հայաստանում տարածված էր մի մտայնություն, ըստ որի՝ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված են, քաղաքական էլիտան ներսում արդեն պայմանավորվածություններ ունի ձայների բաշխման շուրջ, իսկ արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնները արդեն իսկ որոշել են, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Այդ պատկերացումները ձևավորում էին քաղաքական անկարողության և անտարբերության զգացում։ Արդյունքում բազմաթիվ մարդկանց կողմից ընտրություններն ընկալվում էին ընդամենը որպես «շղարշ» կամ քաղաքական շոուի ձևական գործընթաց, որը միայն լեգիտիմության արտաքին տեսք է հաղորդում արդեն կայացված որոշումներին։ Այս ընկալումը, անկախ նրանից՝ որքանով էր այն իրականությանը համընկնում որոշակի փուլերում, գործնականում հանգեցնում էր մեկ վտանգավոր հետևանքի՝ ընտրական մասնակցության նվազմանը և քաղաքացիների՝ քաղաքական ապատիայի խորացմանը։

Սակայն պետք է հստակ արձանագրել, որ ընտրություններին չմասնակցելն ինքնին քաղաքական դիրքորոշում է, և այն օբյեկտիվորեն աշխատում է ի շահ այն ուժերի, որոնք ունեն կազմակերպչական, վարչական կամ ֆինանսական առավելություն։ Հատկապես այսօր:

Հենց այս համատեքստում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ իներտ վերաբերմունքի ձևավորումը դառնում է քաղաքական տեխնոլոգիա։ Մոտակա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ակնհայտ է, որ առանձին ուժեր շահագրգռված են հասարակության մեջ տարածել հիասթափություն և անվստահություն։ Առաջին հերթին գործող իշխանությունները կարող են շահագրգռված լինել ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությամբ, քանի որ պետական ապարատի, համայնքային կառույցների և այլ վարչական լծակների կիրառումը առավել արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ ընդհանուր ընտրական դաշտը պասիվ է։ Մյուս կողմից՝ որոշ քաղաքական միավորներ, որոնք հանդես են գալիս «բոլորին դեմ» կամ «բոլորին մերժելու» կարգախոսներով, նույնպես նպաստում են ընտրական իներտության խորացմանը՝ պլ յուս ձայների ակնհայտ փոշիացումը հօգուտ իշխանությունների։

Ի վերջո, ընտրություններին մասնակցելու հարցը վերաբերում է քաղաքական մշակույթի ձևավորմանը։ Ժողովրդավարությունը միայն ինստիտուտների առկայությունը չէ, այն պահանջում է ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն։ Եթե հասարակության լայն շերտերը դառնում են իներտ, քաղաքական դաշտը նեղանում է, գաղափարական բազմազանությունը սահմանափակվում է, և իշխանության վերարտադրությունը դառնում է ավելի փակ գործընթաց…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728