Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ–ում առավել մեծ թվով ազգային փոքրամասնությունների տվյալները

Փետրվար 19,2026 12:15

ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող առավել չորս ազգային փոքրամասնությունների տվյալները, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի։

ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝

Եզդի 31 հազար 79

Ռուս 14 հազար 76

Ասորի 2 հազար 755

Քուրդ 1 հազար 663

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728