Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մինչեւ մարտի 5-ը բանկային քարտ չստանաք, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով»․ ապրիլից թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ

Փետրվար 19,2026 12:41

«Ապրիլի մեկից բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով»,- կառավարության այսօրվա նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչեւ այս տարվա մարտի 5-ը մենք բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին խնդրում ենք ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի։ Եվ եթե դա մինչեւ մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ դեկտեմբերի սկզբին մոտ 50 հազար քաղաքացի էր կենսաթոշակն ու նպաստը ստանում կանխիկ եղանակով, իսկ այսօրվա դրությամբ այդ թիվը կազմում է 21 539։ Այսինքն՝ մոտ 30 հազար քաղաքացի այս ընթացքում ինքնուրույն անցնել են անկանխիկի դաշտ, եւ օրական 1000-1500 քաղաքացի շարունակում են ինքնուրույն անցնել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նաեւ նշվեց, որ վավեր անձնագիր չունեցող 2500 քաղաքացի կա, խնդիրներ ունեցող տարեցների անձնագրերի ստացման գործընթացը կկազմակերպվի տանը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ կհասցնեն գործընթացը կազմակերպել, խնդիրներ չեն լինի։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728