Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբում, որին մասնակցում են վեց երկրների շախմատիստներ, հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը։
Նրանք ոչ մի պարտություն չեն կրել եւ 4,0-ական միավորով գլխավորում են տասը հոգուց բաղկացած մրցաշարային աղյուսակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































