Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ, որ չի հայտնվի կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաների» կիզակետում. Մարգարիտ Եսայան

Փետրվար 19,2026 14:10 Share

Օրերս հրազենի կիրառմամբ հերթական արյունալի միջադեպն  է տեղի ունեցել Հայաստանում, որը ցնցել է հանրությանը: Վերջին շրջանում դաժանությունը թափանցել է անգամ դպրոցներ՝ Լոռու մարզի դպրոցներից մեկում դաժան ծեծի էր ենթարկվել 13-ամյա մի տղա: Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ ավելացել է ծեծկռտուքների եւ անգամ հրազենի օգտագործմամբ «ռազբորկաների» թիվը:

«Պատճառը շատ պարզ է, ՀՀ-ում ոստիկանությունը արդեն վաղուց չի զբաղվում իր բուն աշխատանքային պարտականություններով, այն է՝ չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը, չի պայքարում հանցավորության դեմ, ոստիկանությունն այսօր դարձել է մահակ մեկ մարդու ձեռքին եւ հնազանդ հարսի պես սպասում, ի կատար է ածում այդ մեկի ապօրինի հրահանգները։ Իսկ այդ հրահագները մեկ բանի մասին են՝ բռնել, ապօրինի ազատազրկել, ասֆալտին փռել այլախոհներին, ՔՊ-ին քննադատողներին, ընդդիմադիրներին, որ ուզում են իրականացնել իշխանափոխություն։ Այսինքն՝ ոստիկանությունը դարձել է այդ մեկ անձի՝ քաղաքական մրցակիցների դեմ պայքարի մարմին»։

Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց. «Նիկոլի թվին իսպառ վերացել են իշխանությունների տարանջատման  եւ զսպման մեխանիզմները։Այսօր կա մեկը, ով ե՛ւ ոստիականապետ է, ե՛ւ դատախազ, ե՛ւ ԱԱԾ ղեկավար, ե՛ւ քննիչ ։Սա՛ է մեր երկրի վիճակը, եւ սա՛ է պատճառը, որ հանցավորությունն ահռելի չափերի է, որ թմրանյութերի անարգել կիրառման եւ տարածման մասին տարբեր ահազանգեր կան՝ դպրոցներից սկսած։ Ուժային կառույցները գետնովն են տալիս իրենց ուսադիրների պատիվը եւ դարձել են գործիք մեկի ձեռքին։

Հանցավորության դեմ պայքարը զրոյական մակարդակի է, բայց փոխարենը ազատ խոսքի, կարծիք հայտնելու, ՔՊ-ին դեմ լինելու համար սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ պետք է ասֆալտին փռել, ձերբակալել, փակել, զոհված տղերքի ծնողներ ծեծել, այ, դա ոստիկանությունը փայլուն է կատարում, որովհետեւ զբաղված է ոչ թե օրենքով իրեն վերապահված գործառույթներով, այլ՝ էն մեկի sms հրահանգների կատարմամբ։

Օրը ցերեկով, օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ, որ չի հայտնվի կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաների» եւ զինյալ հարձակումների կիզակետում։ Կարծեմ ոստիկանության նախարարուհուն ինչ-որ մի դեսպանատուն «լավ» աշխատանքի համար պատվոգիր էր տվել։ Փաստորեն իրենց «լավը» մեր քաղաքացիների վատն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀԿ կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728