Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ ինքն առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում Բագրատ սրբազանին

Փետրվար 19,2026 17:47

«Դուք կալանք եք տալիս, ասելով, որ ռիսկերը չեն նվազել․ ո՞ր ռիսկերը, ապացույց չկա, ինչի՞ մասին է խոսքը»,- «18 արդարների» գործով նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանին (լուսանկարում) դիմեց «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Դատավորը փորձեց բացատրել, որ մինչեւ ապացույցները չհետազոտվեն, ինքը չի կարող կալանքից ազատել մեղադրյալներին։ Բագրատ սրբազանը կրկին տարակուսեց՝ ո՞ր ապացույցների մասին է խոսքը, երբ դրանք չկան։

Ի դեպ, դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ ինքն առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը քննում է Իգոր Սարգսյանի կալանքի հարցը։ Նա երեք ամիս է՝ տնային կալանքի տակ է գտնվում։ Հանրային մեղադրողը հայտարարեց՝ ռիսկերը չեն նվազել, միջնորդում է կալանքը երկարացնել։ Պաշտպանը միջնորդեց փոխել տնային կալանքը՝ կիրառելով չբացակայելու արգելքը եւ գրավ։

Հասարակական գործիչ, այս գործով մեղադրյալ Վահագն Չախալյանն էլ հայտարարեց, որ չէր ցանկանում մասնակցել նիստին, բայց քանի որ քննվելու էր Բագրատ սրբազանի կալանքի հարցը, ներկայացել է դատարան․ «Ամենեւին չչարանալով ոչ Ձեր դեմ, ոչ մեղադրողների դեմ, պատվարժան դատարան, նախ սխալ է, որ այստեղ ՀՀ եռագույնն է կախած։ Դուք Հայաստանի Հանրապետության եռագույնով չեք ընդունում վճիռներ..»։

Վահագն Չախալյանի խոսքի շարունակությունը չլսվեց, դատավորը նախ նախատեց նրան՝ ասելով, որ սա արդեն վիրավորական է դառնում, ապա անջատեց բարձրախոսը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ճիշտ կլիներ դատավոր Կարեն Ֆարխոյանին նախ հարցնել, թե ինքն իրեն տեսնու՞մ է նիկոլի բնութագրած կախկանձող դատավորների շարքում և ընդհանրապես՝ ինչպիսի՞ն է պատկերացնում դատավորի կախկանձը։
    Կարեն Ֆարխոյանը թող զգուշանա, որ մեծ կյանքում հաճախ է պատահում, երբ դատողի ու դատվողի տեղերը փոխվում են և այդ ժամանակ սկսվում է իսկական արդար դատը, իսկ սրբազանի նկատմամբ իր « ունեցած առանձնահատուկ հարգանքն» այդ դեպքում իրեն ոչնչով չի օգնի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728