ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ այսպես ասած «կաշառքի գործով» դատական նիստից հետո նա չշտապեց հեռանալ դահլիճից՝ անակնկալի բերեց բոլորին՝ արտասանելով Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը՝ «Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի»։
Ոստիկանները փորձում էին նրան հեռացնել, բայց նա ներողություն խնդրեց ու ասաց, որ այսօր փետրվարի 19-ին է, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, շնորհավորեց Հայոց մեծ բանաստեղծին՝ իր երգեցիկ ձայնով արտասանելով քառյակը։
Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ իմ պես անարժանը գնեց Հովհաննես Թումանյանի բնակարանը, և տվեց հայ համայնքին ու Հայոց եկեղեցուն։ Թող Հովհաննես Թումանյանի բարեխոսությամբ Աստված տա բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ և հոգևորականներ ազգիս Հայոց։
Շնորհակալություն, ամեն ինչ լավ է լինելու, «ով համբերե, նա կեցցե»,- ասում է Անտոն Անապատկանը։
Կարդացեք նաև
Մեկ էլ զարմանում եմ էսօրվա վարչապետի վրա, որ ասում է՝ Հայոց պատմությունը նոր կարդացել եմ, 2-րդ հատորը։ 2-րդ հատորը որ նոր ես կարդացել, ի՞նչ գործ ունես Հայոց երկիրն ես ղեկավարում, դրա համար էլ Ալիևների մոտն էլ գլխները կախում են, չեն կարող պատասխանել, որ Հայոց երկիրը Բաքուն էլ է մինչև Քուռ գետի Արաքսը, հաջողություն ձեզ»։
Հետաքրքրականն այն է, որ երբ Վարդան Ղուկասյանը տվեց վարչապետի անունը, դատարանի կարգադրիչները սկսեցին քաշել նրան, զոռով հեռացնել դահլիճից, սակայն Ղուկասյանն առարակեց՝ ասելով․ «Սպասի հլը, այ տղա, համբերի՝ շորս վերցնեմ»։
Դատարանի կարգադրիչն ասաց՝ «ես կվերցնեմ», որին Վարդան Ղուկասյանը հակադարձեց․ «Տո,՞ ուր վերցնես»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































