Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են դատարանների 2025 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունները

Փետրվար 20,2026 13:00 Share

Քաղաքացիաիրավական ոլորտում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2025 թ. արձանագրվել է գործերի հետեւյալ շարժը։

2025 թ. ընթացքում դատարաններ մուտքագրվել է 29 633 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 17 893 քաղաքացիական գործ։

Հաշվետու տարում ավարտվել է 31 870 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված եւ փոխանցված գործերի ընդհանուր թվի 67 տոկոսը։

2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 15 656 քաղաքացիական գործ։

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2025 թ. ընթացքում դատարաններ է մուտքագրվել 809 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 31-ը:

Հաշվետու տարում ավարտվել է 801 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ, որը կազմում է ստացված եւ փոխանցված գործերի ընդհանուր թվի 95.3 տոկոսը։

2025 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 39 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ։

«Առավոտ» օրաթերթ
19.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728