Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը

Փետրվար 20,2026 18:30

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է Մարիամ Կվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Մարիամ Կվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր։

Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։

Երկուստեք կարևորվել է նաև ավիացիոն ոլորտի զարգացումը, Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար կազմել գործողությունների ծրագիր։

 

ՀՀ ՏԿԵ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728