«Երևանի քաղաքապետարանում չկա համակարգային կոռուպցիա։ Քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարող թիվ 1 մարդիկ քաղաքապետն ու տեղակալներն են և մնացած ղեկավար անձնակազմը»,- հարցին՝ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա՞, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ բայց Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի գործով, Արմեն Փամբուխչյանն այսպես արձագանքեց․ «Մի շարք մարդիկ ունակ են կոռուպցիայով զբաղվելու կամ կաշառակերությամբ զբաղվելու, որոնց իրավապահները հայտնաբերում են և ենթարկում պատասխանատվության»։
Հարցին՝ մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունն ի՞նչ փուլում է, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Բոլոր փորձաքննություններն արդեն անցել ենք և, ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվանից կսկսենք շինարարության մրցույթը։ Բավականին ձգձգվել է փորձաքննությունը, բայց այժմ ունենք դրա արդյունքները, որը մեզ թույլ է տալիս գնալ մրցութային ճանապարհով»։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































