Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ սրբազանին թույլատրվեց ատամնաբուժարան գնալ

Փետրվար 20,2026 20:55

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշմամբ՝ թույլատրեց Մկրտիչ Սրբազանին ատամնաբուժարան այցելել, իսկ ինչ վերաբերում է պատարագներին մասնակցելուն և Սրբազանի եղբոր կնոջը՝ Աստղիկ Պռոշյանին, եղբոր երեխաների հետ շփումների թույլտվության միջնորդություններին, դատարանը դրանց վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդիվ։

Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, թե իր վերադասը, այսինքն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իրեն պարտադրել է մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։

Ըստ մեղադրանքի՝ Արագածոտնի թեմի առաջնորդը 2021 թ․ ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ Տեր Արամ և Տեր Թադե քահանաներին և այլ հոգևորականների իբրև հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանին, իսկ 2023 թ․, ըստ մեղադրանքի, Տեր Գարեգինի օժանդակությամբ իբրև ստիպել է մասնակցել իշխանության դեմ իրականացվող հավաքներին։ Մկրտիչ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728