Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան

Փետրվար 20,2026 21:21

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսինքն չենք կարող քննադատե՞լ, եթե քաղաքացին, փաստաբանը որեւէ վիրավորանք թույլ չի տալիս, անձնական որակումներ չի տալիս, արատավորող տեղեկություն չի տալիս, որտե՞ղ է գրված, որ իրավունք չունենք քննադատելու։ Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք է և ես կարծում եմ, որ սրան պետք է արձագանքել շատ հստակ։ Դատական իշխանությունը իրավունք չունի փաստաբաններին պարտադրի, թե ինչպես իրենք կարող են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել։ Եվ առհասարակ լավ կլինի, որ մարդիկ իրենց հեղինակության մասին մտածեն ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,– ասել է փաստաբանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728