Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյան

Փետրվար 20,2026 21:45

News.am.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ինքը դաշինք չի կազմելու։

«Քաղաքականությունը կապ չունի, ազգանունը կապ չունի, մենք պետք է ամբողջ աշխարհի հայերով միասնական թույլ չտանք, որ մեր երեխաները, մեր ժողովուրդը խեղճացած լինեն, կոտրված լինեն, պարտված լինեն, դե պետք է հաշվի չառնեն ոչ կուսակցությունը, ոչ պաշտոնը, ոչ թե կուսակցական ով ում հետ է դաշինք կազմում, ով որ համարը պետք է լինի, կարևորը կուսակցությունը չի, կարևորը երկիրն է, կարևորը մանդատը չի, կարևոր գործն է, արդյունքն է, որ բոլոր ժողովուրդն էլ տեսնեն, որ ժողովուրդը լավ ապրի, ամուր ապրի, ինչքան ժողովուրդը լավ ապրի, հարուստ լինի, այնքան պետությունը հզոր է։

Եթե ժողովուրդը աղքատ է, վարկի տակ է, ոչ մի պետություն չի կարող հզոր լինի, սա է հիմնական սկզբունքը, չլինող բան չկա, բոլորին պետք է հնարավորություն տրվի, մարդիկ աշխատեն, ծառայեն իրենց երկրին, իրենց ժողովրդին, որ ուրախություն, երջանկություն, մի հատ նախանձությունն էլ կվերանա, չարությունն էլ կվերանա։

Դա նրանից է գալիս, որ մարդը խնդիր ունի, պրոբլեմ ունի, տունն է կորցնում, մեքենան է կորցնում, հողն է կորցնում, դրա համար այդ հարցերը պետք է կարգավորել, մարդկանց հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան աշխատել երջանիկ։ Բոլորին ասում եմ՝ ես դաշինք չեմ կազմելու։

Ոնց որ Նոյան Տապան, եթե մարդիկ գալիս են, ցանկանում են իրենց գիտելիքով, իրենց փորձով աջակից լինեն, խնդրեմ՝ ցանկացած խնդիր քննարկելու, կազմակերպելու, ամեն ինչ էլ հնարավորություն տալիս ենք։ Ես բոլորին ասել եմ՝ պատրաստ եմ լսելու, քննարկելու, որ մարդկանց այդ հնարավորությունը, պայմանները ստեղծվի, մարդիկ կարողանան նորմալ ապրել ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի, պետության, անվտանգությանը»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ծառուկյան, շատ բան ասեցիր, բայց չհասկացանք, թե կոնկրետ ինչ ասեցիր։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728