Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին և ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ։
«Բոլորս էլ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին և 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին և ինչո՞վ եք փորձում պայքարել դրա դեմ»,-հարցրեց քաղաքացին։
Հարցին պատասխանեց Աղվան Վարդանյանը։ Նա նախևառաջ հարցրեց քաղաքացու անունը։
Կարդացեք նաև
«Մնացական ջան, էսպես պատասխանեմ, կարող է քեզ չբավարարի, մենք հիմա ունենք խնդիր, նպատակ, ուզում ենք գնանք էդ խնդիրը, էդ նպատակը լուծելու։ Եվ լուծելու ենք, էսօր մենք փորձում ենք ընդդիմադիր համարվող դաշտի հետ հարաբերվել, բանակցել, միասին ինչ-որ քայլեր անել, որպեսզի նպատակին հասնենք ։
Մենք էլ շատ բան գիտենք, մենք էլ շատ բան ենք տեսել, բայց էսօր գնալ, փորփրել հրապարակային, ես անձամբ կարծում եմ, որ ճիշտ չէ։ Վստահ եմ, Մնացական ջան, ես էլ գիտեմ, բայց էսօր մեր խնդիրը ուրիշ է։
Կգա ժամանակ, էդ հարցերի պատասխանները բացահայտ կերևա, կտրվեն, կան կասկածներ, կան հարցեր, բայց էսօրվա խնդիրը, նպատակը ուրիշ է, ոչ թե հետ գնալ, այլ առաջ նայել, որ կարողանանք հիմնական հարցը լուծել, համաձա՞յն ես»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































In 2018 he declined to vote with the ARF faction for the election of Nikol Pashinyan as prime minister!
How many do envy him today!