Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուննաթ նկատեցի, չենք վիճում, դրսում կխոսենք․․․ «Չկա մուննաթ»․ Գյումրիում նկարչի հարցը բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին

Փետրվար 21,2026 20:11

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկարիչ Վալերի Խաչատրյանը  փոքր-ինչ հուզական ելույթ ունեցավ՝ պահանջներ ներկայացնելով ու  ասելով․ «Սիրելի դեպուտատներ, մենք ե՞րբ պիտի խոսենք ճշմարտության մասին, եթե ուզում ենք հաղթենք, պիտի խոսենք ճշմարտության մասին։ Ազգային ժողովը ինչու չի բարձրացնում հարցեր, որոնք հաճո չեն ինչ-որ կուսակցական ղեկավարների։

Մեր կուսակցությունը պետք է լինի Հայաստանը, ե՞րբ պիտի մենք բարձրաձայնենք, որ տեղի չի ունեցել հեղափոխություն, եղել է իշխանահանձնում։

Խոսում ենք ազգային պարտքերի մասին, ե՞րբ պետք է խոսենք, թե ինչ է կատարվել Արցախում, ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ չեք ուզում խոսել ճշմարտության մասին։ Ովքե՞ր են մեծագույն վարկառուները, որոնց Արցախում տված են եղել, հետո Ազգային ժողովը վերացրել է, Հայաստանի կառավարությունը սկսել է հայ ժողովրդի միջոցների հաշվին փակել մեծ վարկերը՝ 800 միլիոն։

Ճշմարտությունը խոսվում է միայն Գյումրիում, Երևանում չի բարձրաձայնվում այս մասին, ոչ մի բառ չեն խոսում։ Ազգային ժողովն ունի մի գործառույթ, վերահսկել Ազգային ժողովի գործունեությունը, երբ պիտի վերահսկվի։

Ուզո՞ւմ եք Ազգային ժողով գնալ էդպիսի կազմով։ Ընդդիմադիր պատգամավորների 90 տոկոսը Երևանում ապրողներ են։ Մարզերի մասին եք դուք մտածում, մարզերին ի՞նչ եք անում, ե՞րբ պիտի մարզերից ևս ընդգրկված լինեն»։

Աղվան Վարդանյանը նրան պատասխանեց նույնքան հուզական տոնով, որքան Վալերի Խաչատրյանը։

«Ո՞վ չի խոսել ճշմարտությունից, բոլորը սխալ են, մենակ դուք եք ճի՞շտ եք, էդպես չի լինում, նա էլ է էդպես ասում, մենակ ես եմ ճիշտ, բոլորը սխալ են։ Դադարե՛ք էդպես մտածել, մեղադրելով, բաժանում անելով՝ հարց չի լուծվելու, մուննաթի ժամանակ չէ, գործ անելու ժամանակն է», -ասաց Աղվան Վարդանյանը։

«Սա մուննաթ չէ, պարոն Վարդանյան», -հակադարձեց նկարիչը։

«Ես մուննաթ նկատեցի, ավարտեցինք, չենք վիճում, դրսում կխոսենք», -ասաց Աղվան Վարդանյանը։

Արթուր Խաչատրյանն էլ հորդորեց հստակ տեղեկանալ, նոր հարց տալ։

Նա շատ ավելի բորբոքված պատասխանեց Վալերի Խաչատրյանին։

Իշխան Սաղաթելյանը միջամտեց՝  հանդարտ տոնով ասելով․ «Սա Գյումրին է, ոչ ստանդարտ տեղ է, հարցադրումները նորմալ են, ուրախ ենք հարցադրումների համար, մենք ի սկզբանե պայմանավորվել ենք պարզ, անկեղծ զրուցել, բայց խնդրում ենք թե՛  քաղաքացիներին, թե՛ պատգամավորներին․․․»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728