Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պաշտոնական նամակով երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին. Արտակ Զաքարյան

Փետրվար 21,2026 20:17

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազաների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին):

Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազաների անձնակազմի որոշ մասը:

Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական նամակով երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին: Դա ապագա հնարավոր հակամարտությանը միջազգայնորեն իրավական հիմքեր տալու փորձ էր:

Տրամաբանությունն այն է, որ նախ, հնարավոր հարվածի դեպքում Իրանը, հղում անելով իր պաշտոնական նամակ-զգուշացմանը, պատասխան հարվածերը մեկնաբանելու է որպես միջազգային իրավունքին համապատասխան արված ինքնապաշտպանական գործողություններ:

Բացի այդ, այն պետք է ընկալել որպես պաշտոնական ազդանշան՝ ուղղված ոչ միայն ՄԱԿ-ին, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին: Բնականաբար, ԱՄՆ տարածաշրջանային ռազմաբազաներից անձնակազմի էվակուացիան դիտարկվում է որպես Իրանի պատասխան հարվածներից զգուշանալու նախապատրաստական քայլ:

Եվ վերջապես, երբ պետությունը սկսում է սպառնալիքները փաստաթղթավորել միջազգային կառույցներում, դա արդեն խոսում է ոչ թե ռազմական էսկալացիայի տեսական հռետորաբանության, այլ դրանց գործնական բարձր ռիսկայնության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728