Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ինչո՞ւ հնարավոր չէ բոլոր ընդդիմադիրները միավորվեն ու սև և սպիտակի բաժանող իշխանությանը հեռացնեն։ Նա նաև հարցրեց՝ ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարց լուծումը։
«Երկրորդ հարցից սկսեմ․ պատասխանը միանգամից ասեմ, որ Արցախի հետ կապված հարցի հիմնական լուծման ուղին դա Արցախի ժողովրդի հետվերադարձի իրավունքի ամրագրումն է միջազգային հարթակներում։
Այդ քայլը հնարավորություն կտա, որ Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանվեն, բայց միաժամանակ ես կարող եմ ասել, որ Արցախի իրավիճակի գնահատումը կարելի է անցկացնել երեք հանգամանքներում․ հակամարտությունն Արցախի հետ կապված հարցում չի ավարտվել․ Ադրբեջանն իր հանցագործ պահվածքով ավելի է խորացրել, և Ադրբեջանը միջազգային հարթակներում պիտի պատասխան տա։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունների կրավորական պահվածքի պատճառով Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության հարցը չի արդարացնում։
Երկրորդը՝ Արցախի սուբյեկտայնության պահպանման խնդիրը, նրա իշխանությունների, հասարակական-քաղաքական հարթակի գործունեությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետությունում։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության իշխանություններն, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բացառել են, և այստեղ բարոյական խնդիր է, որ Արցախի ժողովուրդը իր սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ աշխատանք տանի, եթե ոչ մայր հայրենիքում, ուրիշ որտե՞ղ։ Մայր հայրենիքի իշխանությունները թույլ չեն տալիս։
Կարդացեք նաև
Եվ երրորդը՝ եթե հակամարտությունն ավարտված չէ, և Արցախի սուբյեկտիվությունը պիտի պահպանվի, Արցախի ժողովրդի իրավունքների ուղղությամբ աշխատանքներ համապատասխան տարվեն, դա նշանակում է՝ բանակցությունները գործող և այլ ֆորմատով պիտի շարունակվեն։
Ցավոք սրտի, գործող ֆորմատը ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածության համաձայն, Մինսկի համանախագահությունը վերացվեց։ Այստեղ էլ մենք խնդիր ունեք։
Առաջին ամենակարևոր քայլը, նորից եմ նշում, Արցախի ժողովրդի հետվերադարձի իրավունքի միջազգային ամրագրումն է»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































