Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դեպքում է հնարավոր լուծել Բաքվի բանտերում գտնվող գերիների հարցը և չունենալ քաղբանտարկյալներ․ Գյումրիում հնչած հարցին պատասխանել է Քրիստինե Վարդանյանը

Փետրվար 21,2026 21:38

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի ու նաև քաղբանտարկյալների հարցերը։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Գերի ունենալը համազգային ամոթ է։ Դուք ասում եք՝ ինչ եք պատրաստվում անել, ես կարող եմ ներկայացնել, թե Հայ Դատի գրասենյակներն ինչ են անում ամեն օր, քանի հարյուր նամակ են գրում, ում կարող են, ում հետ կապ չունեն, էդ թեմայով կապ են ստեղծում, քանի կոնֆերանս են անցկացնում, քանի բանաձև են անցկացնում։ Մենք քանի նամակներ ենք գրում, ում հետ հանդիպում ենք, էդ հարցն ենք բարձրաձայնում։

Բայց մենք մենակ ենք, կան հարցեր, որոնք պետության լուծման տիրույթում են։

Գերիների հարցը կարող է լուծվել մի պարագայում, եթե Ադրբեջանի վրա գործադրվի համապատասխան ճնշումը, եթե Ադրբեջանը հասկանա, որ այդ մարդկանց պահելն իր վրա ավելի թանկ է նստում։ Պետությունը պետք է զբաղվի այդ հարցով, դա բանակցությունների առաջին կետ պետք է լինի՝ չեմ բանակցում, չեմ պայմանավորվում ոչ մի բան,  ոչ մի բան չեմ նախատեսում, առավել ևս չեմ ստորագրում մինչև  հումանիտար հարցերը լուծված չեն։

Էդ է հարցի լուծումը։ Եթե գնում ես Դուբայ ես հասնում, դրանից պիտի խոսես, դա պիտի լինի քո բանակցային թիվ մեկ օրակարգը։ Դա պետության տիրույթում լուծվող հարց է, և լուծվող հարց է»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728