երմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը որակավորման փուլը հաղթահարել էր երկրորդ տեղով։ Նրանից առաջ էր միայն Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Նիկիտա Սիմոնովը։
Այսօր կայացած եզրափակչում Արթուր Ավետիսյանը գերազանց ոճով շրջանցեց հարեւան երկրի ներկայացուցչին ու նվաճեց հաղթողի կոչումը։
Արթուրի թիմակից Մամիկոն Խաչատրյանն էլ նժույգ-թափերում կայուն մրցելույթներով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































