Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով արդարացնում է թուլությունը, քան մեկին, ում դեպքում պահանջվում է վերընթաց․ «Հայացք Երեւանից»

Փետրվար 22,2026 10:00

Շուրջ ութ տարի Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ըստ էության, «տգետների» կառավարություն են՝ «7 տարի նույն դասարանում մնացած»: Սակայն սույն ինքնագնահատականը վերծանելու կարիք ունի, թե ինչպես եղավ, որ «անուսների» այդ խմբակը՝ դեղին մամուլի մի խմբագրի, ընդդիմադիր գործչի գլխավորությամբ, որ Նիկոլ Փաշինյանն է, 2018-ի գարնանը ուղղակի փողոցից եկավ իշխանության:

Հետագա տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատահական երեւույթ չէ. նա հետեւանք է մի հանրության, որը տարրականորեն հոգնել է պատասխանատվությունից։ Նիկոլը պարտության հոգեբանության նյութականացումն է։ Նրա կերպարը ծնվել է այն ներքին բարդույթից, որով ժողովուրդը չի համարձակվում սիրել ուժեղին, չի վստահում խելացուն եւ վատաբանում է գեղեցիկը։ Նման հանրությունը հոգեբանորեն ընտրում է իր նմանին, ոչ իր կատարելատիպին: Եվ այդ ընտրությունը ինքնապաշտպանական բնազդի հակազդեցությունն է։ Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով արդարացնում է թուլությունը, քան մեկին, ում դեպքում պահանջվում է վերընթաց։

Նիկոլ երեւույթը հնարավոր դարձավ ոչ թե իր քաղաքական հմայքի, այլ հանրության ինքնաճանաչման ճգնաժամի պատճառով։ Այս երեւույթը՝ իբրեւ զանգվածային ինքնության փլուզում, հստակ նկարագրված է սոցիոլոգիական ձեւանմուշներում։ Ամբոխը չունի հիշողություն, նա ապրում է սոսկ այդ պահին։ Նրա վարքը կառավարում են հույզերը, ոչ արժեքները։ Ըստ այդմ՝ նրա առաջնորդը դառնում է ոչ թե լավագույնը կամ արժանավորը, այլ՝ ամենահասկանալի արժեզուրկը։ Ահա թե ինչու Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ իրականում լինելով վախկոտի, միջակության եւ տկարության խորհրդանիշ։

Ամբոխը ատում է ուժեղին, քանի որ ուժեղը նրան հիշեցնում է իր թուլությունը։ Ատում է խելացուն, քանի որ խելացին նրան ստիպում է մտածել։ Ատում է գեղեցիկը, քանի որ գեղեցկությունը պահանջում է ներդաշնակություն, իսկ ինքը ապրում է ներքին քաոսում։ Ահա թե ինչու Նիկոլը սիրելի է. նա չի խանգարում այդ քաոսին, այլ հարմարվում է դրան՝ ինչպես խավարին ընտելացած աչքը։ Նիկոլը դարձավ հոգեբանական արդարացում միջակության համար եւ, այս տեսանկյունից, նաեւ հոգեւոր հետընթացի նախանշան: Նիկոլ Փաշինյան երեւույթը պետք է դիտարկել ոչ թե որպես անհատական պատմություն, այլ՝ հավաքական ենթագիտակցության ամբողջություն։ Նա հիվանդության ախտանիշն է, դրա պատճառը չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս ճշմարիտ վերլուծությունը կարելի է համարել մեր ցավալի իրականության հայելային արտացոլումը։
    Լևոնա-Ռոբերտա-Սերժական իշխանությունների ցածրակարգ կառավարումների շուրջ 28 տարիները հասարակությանն այն աստիճանի դեգրադացրեցին և զրկեցին արժեհամակարգից, որ փողոց դուրս եկած դժգոհ ամբոխն առաջնորդ ընտրեց կատարյալ լեզվանիկին, անդեմ նյութապաշտին, վայելչասեր անկիրթին, արցախցուն ատողին, Հայրենիքը չսիրողին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728