Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը մահացել է

Փետրվար 22,2026 11:52

Փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը,  հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։

ՆԳՆ ՓԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728