Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալուց․ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթին։
Փաստաբանը շարունակում է մնալ այն համոզման, որ Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթը նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը, եւ դա խայտառակ գործողություն էր․ «Բացակայության արգելքը կիրառվում է այն ժամանակ, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անձը կարող է փախուստի դիմել։ Ոչ միջին ծանրության հանցագործություն են վերագրում Վեհափառ Հայրապետին ու քննիչը գտնում է, որ նա կարող է փախուստի դիմել։ Սա ուղղակի, ցավոք, մեր երկրի ամոթալի էջերից մեկն է, որը սերունդները թերթելու են եւ նույն զզվանքով այս օրերի իրադարձությունները կարդալու»։
Ինչ վերաբերվում է մյուս վեց բարձրաստիճան հոգեւորականներին, ըստ փաստաբանի, նույն կարգավիճակում են, ինչ Վեհափառը․ «Բոլորն էլ մեղադրվում են, իբրեւ թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































