Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին նետվել է կամրջից․ ըստ տեղեկությունների՝ մահացածը նախկին դատախազ է

Փետրվար 22,2026 22:26

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ մահացածը նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728