Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված թոփ-10 արտասահմանյան ուղղությունների շարքում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար։
Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարն է Թուրքիան (28%), որին հաջորդում են ԱՄԷ-ն (18%) և Չինաստանը (13%)։ Թոփ-10 ցանկում ընդգրկված են նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։
Հայաստանի ընդգրկումը վկայում է մեր երկրի շարունակական գրավչության և տարածաշրջանում կայուն հետաքրքրության մասին՝ որպես հյուրընկալ և բազմազան զբոսաշրջային ուղղություն։
ՀՀ զբոսաշրջության կոմիտե


















































