Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ սրբազանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանին

Փետրվար 23,2026 16:12 Share

«Անցած կիրակին Արտաքսման կիրակին էր։ Դրա խորհուրդը հետեւյալն է՝ ովքեր մերժում են արդարությունը, արտաքսվում են»,- «18 արդարների» գործով նիստում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանին դիմեց «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Իր խոսքի սկզբում սրբազանը դատավորին ասել էր․ «Դուք դատում եք արդարությունը»։

Դիմելով դատավորին, սրբազանը նաեւ ասաց՝ իշխանությունը փոխվելու է, դատավորը մեղայականով է ներկայանալու եւ «մենք ներելու ենք», որովհետեւ․ «Դուք հանձն եք առել մարտադաշտ մտնել մեզ հետ, մենք նման բան հանձն չենք առել, մեր կռիվն այլ տեղ է։ Մեր հարվածային կռիվը Հայաստանի ազատագրությունն է, հայ Եկեղեցու ազատագրությունը»։

«Դուք Կարոյին չեք պատժում, դուք Արթուր Սարգսյանին եք պատժում եւ կալանքը, այո, պատժի միջոց է դարձել։ Դրա պատասխանը դուք տալու եք 2-3 ամիս հետո»,- ասաց նա։

Սրբազանն իր անհամաձայնությունն արտահայտեց դատավորի գործողությունների հետ, որ հիմք ընդունեց մեղադրական կողմի մանիպուլյատիվ հայտարարությունները եւ առանց ապացույցների կրկին երկարացրեց կալանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728