Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության գործով կալանավորվել է մեկ անձ

Փետրվար 23,2026 16:58

Զովունիում փետրվարի 16-ին տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է մեկ անձ։ Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից։

«ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,- ասացին դատախազությունից։

Նշենք, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել էր Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, որը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝ Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի (լուսանկարում) որդին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728