Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռնելուդ օրը կերազես, քեզ էն օրը կգցեմ, որ… Աննա Փաշինյանը սպառնացել ու շանտաժի է ենթարկել ինձ. քաղաքացի

Փետրվար 23,2026 17:14 Share

«Ծնվածդ օրը կփոշմանես, մեռնելուդ օրը կերազես, քեզ էն օրը կգցեմ, որ…». այս բովանդակությամբ հաղորդագրություններ ու նամակներ է ստացել ոմն Աննա Փաշինյանից Aravot.am-ի հետ զրուցած քաղաքացին:

-Դա Աննա Փաշինյանն է: Որը, ըստ երեւույթին, չեմ կարող հաստատ ասել, առերեւույթ իր ազգականն է, որը խուլիգանի պես է պահել իրեն իմ նկատմամբ՝ շանտաժի ու ահաբեկման լեզվով խոսել: Քրեական գործը հարուցվել է, բայց ոչինչ չի նախաձեռնվում:

Ինձ չի թվում, թե Փաշինյան ազգանունը տարածված է մեզ մոտ, եթե այդպես չէ, ուրեմն թող այդ քրեական գործը բացեն ու ընթացք տան: Միայն այն, որ 2022 թվականից առ այսօր ոչ մի ընթացք չեն տալիս, դա է վկայում: Նույնիսկ ելույթ եմ ունեցել ու ասել՝ Փաշինյան Նիկոլ, հնարավո՞ր է ՝ Աննա Փաշինյանը ձեր բարեկամն է: Որովհետեւ դուք ԱԺ ամբիոնից բառեր եք ասում ցենզուրայից դուրս, որը հարիր չէ վարչապետին. այդ ելույթները կարող է անչափահասները կամ նոր քաղաքացի ձեւավորվող մարդիկ են նայում, ի՞նչ պետք է սովորեն:

Այն շանտաժը, որ իմ նկատմամբ է կատարվել, թող բերեն առերեսեն: Եթե դու ինձ մեղադրում ես մի բանի մեջ, որին ես նույնիսկ ծանոթ չեմ: Ասում է՝ իմ ամուսնուց ի՞նչ ես ուզում: Փաշինյան Աննան, որը 20 տարի առաջ ամուսնալուծված է եղել, ընդհանրապես ամուսին չունի էլ, ինքը մեղադրում է, որ այդ մարդու հետ մտերմիկ կապ ենք ունեցել: Ասում ենք՝ բեր ամուսնուդ տեսնենք,- պատմեց քաղաքացին:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք խանգարում են իշխանություններին ինչ-որ ձեւ իրենց նպատակներին հասնելու համար, շատ արագ քրեական վարույթներ են նրանց նկատմամբ նախաձեռնվում ու անմիջապես ընթացք տրվում, իսկ այն մարդիկ, որոնք որեւէ կերպ չեն նպաստում իշխանությունների գործունեությանը, եթե նույնիսկ նրանց առնչվող քրեական գործ էլ հարուցված է, կարելի է բավականին երկար ժամանակ ձգել, ոչ մի ընթացք չտալ ու հույսը դնել նրա վրա, որ այնքան ձգեն, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա, գործն էլ ջրվի, գնա:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, նրանից պարզաբանում ստանալու, թե արդյոք մեզ դիմած քաղաքացուն ենթադրյալ շանտաժի ենթարկած Աննա Փաշինյանը ազգակցական կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն Նազելի Բաղդասարյանը մեր հեռախոսազանգերին ու նամակներին այդպես էլ չարձագանքեց:

Aravot.am-ը այս քրեական գործի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզելու համար դիմել է նաեւ Քննչական կոմիտե: Մանրամասները կհրապարակենք, կոմիտեից պարզաբանումը ստանալուն պես:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728