Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վտանգավոր երկիր է, կրիմինալը ծաղկում է, անարխիա ու ամենաթողություն է. ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին

Փետրվար 23,2026 17:51 Share

-Այս իշխանություններն ինչ ցանել են այս 7-8 տարվա ընթացքում, այն էլ հնձում են: Թմրաբիզնեսն են ազատականացրել ոչ օրինական, բայց փաստացի, հանցավոր աշխարհի հետ են համագործակցում, անտեր վիճակ է: Ոստիկանությունը զբաղված է քաղաքական հետապնդումներով, բարձրաստիճան եկեղեցական անձանց, քաղաքական գործիչներին, բարերարներին հետապնդելով: Ոստիկանությունը լծված է այսօրվա իշխանության անվտանգությունն ապահովելու ու շինծու քրեական գործերը հարուցելու ու ընթացք տալու գործով,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ Աջափնյակում օրը ցերեկով 40 երիտասարդի մասնակցությամբ տեղի ունեցած փոխհրաձգությանը ու սպանության դեպքին՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի:

Ըստ նրա՝ այդ վերջին աղմկահարույց կրակոցները նաեւ մեր երկրում ստեղծված ատելության մթնոլորտի արդյունք են. «Հանցավոր աշխարհն ազատ գործում է»:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց՝ այսօր ամենաթողություն է Հայաստանում. «44-օրյա պատերազմից հետո այնքան անօրինական զենք է մտել Հայաստան ու հայտնվել այն մարդկանց ձեռքում, որոնց ձեռքին չպետք է լիներ… անարխիա է, ինչ ժողովրդավարություն»:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մեր երկիրը դարձել է վտանգավոր ապրելու համար. «Կրիմինալը ծաղկում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728